Եկել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակը. ԱՄՆ դեսպանատունը՝ Բոնոյի Հայաստան կատարած այցի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    24%
    13 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    41%
    15 կմ/ժ
  • Լոռի 23°C
    75%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    83%
    10 կմ/ժ
  • Արարատ 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    83%
    13 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    24%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    69%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 31°C
    24%
    13 կմ/ժ
  • Կոտայք 29°C
    35%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    81%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Եկել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակը. ԱՄՆ դեսպանատունը՝ Բոնոյի Հայաստան կատարած այցի մասին

Եկել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակը. ԱՄՆ դեսպանատունը՝ Բոնոյի Հայաստան կատարած այցի մասին

ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը:

Այս մասին «Ազատությանը» հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Այժմ եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»,- նշել է դեսպանատունը։

«Ազատության» հարցին՝ արդյոք Երևանից հետո Բոնոն կմեկնի՞ Բաքու, ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են՝ կոնկրետ տեղեկություն չունեն:

«Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն հաճախակի է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին»։

Ավելի վաղ, հուլիսի 25-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ:

Թեմայի այլ նորություններ