«Օրենքով գող» Արսեն երեւանսկին, քրեական հեղինակություն «Բասար»-ը եւ եւս 4 անձ կալանավորվել են. «Հայկական ժամանակ»
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    30 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    89%
    5 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    36%
    30 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    65%
    20 կմ/ժ
  • Արցախ 20°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

«Օրենքով գող» Արսեն երեւանսկին, քրեական հեղինակություն «Բասար»-ը եւ եւս 4 անձ կալանավորվել են. «Հայկական ժամանակ»

«Օրենքով գող» Արսեն երեւանսկին, քրեական հեղինակություն «Բասար»-ը եւ եւս 4 անձ կալանավորվել են. «Հայկական ժամանակ»

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու կասկածանքով օրեր առաջ ձերբակալված «օրենքով գող», «Արսեն երեւանսկի» մականունով հայտնի Արսեն Մկրտչյանը եւ «Բասար» մականունով հայտնի Արմեն Մելքոնյանը կալանավորվել են:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասացին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Նրանցից բացի, կալանավորվել է եւս 4 անձ:

Օրեր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որից պարզ էր դառնում, որ դեռեւս մարտի 13-ին ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել, որի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու, այդ խմբավորմանը մասնակցելու, «օրենքով գողին» դիմելու հանցավոր սխեմաներ: Ըստ այդմ՝ մի խումբ անձինք դիմել են «օրենքով գողին»՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:

Նշենք, որ «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը ՌԴ քաղաքացի է. նա 2017 թվականին ձերբակալվել, ապա Կալուգայի շրջանի Բորովի քաղաքային դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար եւ դատապարտվել երեք ու կես տարվա ազատազրկման։ 2018 թվականին, սակայն, Երեւանսկին ազատ էր արձակվել առողջական խնդիրների պատճառով: Արսեն երեւանսկին Երեւանում հայտնի «օրենքով գող» Կնդո մականունով հայտնի Մայիս Մկրտչյանի զարմիկն է:

ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այս հղումով:

Թեմայի այլ նորություններ