Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են լիզինգատու-լիզինգառու հարաբերությունները. Գրիգոր Մինասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են լիզինգատու-լիզինգառու հարաբերությունները. Գրիգոր Մինասյան

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են լիզինգատու-լիզինգառու հարաբերությունները. Գրիգոր Մինասյան

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Համանման կարգավորում է նախատեսվում ներդնել նաև «Պետական սահմանի մասին» օրենքում:

Խնդիրն այն է, որ գործող իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով ՀՀ սահմանը հատելու հետ կապված գործնական խնդիրները: Արդյունքում՝ լիզինգառուն ցանկացած պահի կարող է լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել ՀՀ սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը:

Օրենքների նախագծով սահմանվում է դիսպոզիտիվ կարգավորում՝ լիզինգառուին հնարավորություն տալով հատել մեր երկրի սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ՝ այդպիսով նվազագույնի հասցնելով լիզինգի առարկա հանդիսացող  տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից ելույթում նշել է, որ փաթեթը մշակվել է ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկությունների հիման վրա: Նա գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:

Թեմայի այլ նորություններ