Եկեք գոնե իրավական նիհիլիզմի ժխտողականությունից չանցնենք իրավական ցինիզմի․ Քոչարյանի փաստաբան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    64%
    0 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    88%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    23 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    64%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    99%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    64%
    0 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    79%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    93%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Եկեք գոնե իրավական նիհիլիզմի ժխտողականությունից չանցնենք իրավական ցինիզմի․ Քոչարյանի փաստաբան

Եկեք գոնե իրավական նիհիլիզմի ժխտողականությունից չանցնենք իրավական ցինիզմի․ Քոչարյանի փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին մի քանի րոպեով ընդմիջում է հայտարարված։ Մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը դատական նիստին ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը։ Փաստաբանի ներկայացրած միջնորդության անհրաժեշտությունը պայմանավորված էր կորոնավիրուսի վարակի տարածմամբ։

Նա նաև նշեց, որ, երբ ապրիլի 16-ին ներկայացրել էր գրավի միջնորդությունը, ՀՀ-ում արձանագրվել էր 1201 կորոնավիրուսային վարակ և 19 մահվան դեպք, իսկ այսօրվա դրությամբ անցնւմ են դեպքերը 3000-ից և միայն այսօր ավելացել է 145 նոր դեպք։ Վարդևանյանն ընդգծեց, որ ԱՆ-ից ներկայացված տվյալների համաձայն՝ՔԿՀ-ներում 65-ն անց 8 մարդ կա, իսկ համակցված հիվանդություններով և այդ տարիքի մարդկանց թիվը 3-ն է, բացի այդ՝ ապրիլի 28-ի դրությամբ արդեն 5 կալանավորված անձից վերցրել են կորոնավիրուսի թեստ, իսկ թեստ վերցնում են միայն ախտանշանների առկայության դեպքում։

«Եթե մեկի մոտ տպավորություն կա, որ կարող է այս գործով լինել մեկ այլ հայտնի գործով իրավիճակը, երբ անձի առողջական վիճակն այնպիսին էր, որ դատախազներն էին նիստ հրավիրում, այդպես չի լինելու։ Այդպես չի լինելու, և ես վստահ եմ, որ Դուք էլ նման բան թույլ չեք տա, որովհետև հակառակը, եթե թույլ տաք, մենք վերջին շրջանում մոտեցել ենք իրավական նիհիլիզմի մի շարք դրսևորումների։ Բայց եկեք գոնե իրավական նիհիլիզմի ժխտողականությունից չանցնենք իրավական ցինիզմի»,- ասաց Վարդևանյանը։

Նա ներկայացրեց, որ միջնորդում են՝ գրավը ճանաչել թույլատրելի՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ավելի վաղ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երկու միջնորդություն՝ ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին։

Թեմայի այլ նորություններ