Ապօրինություն Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում․ ոստիկանության բացահայտումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    30 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    89%
    5 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    36%
    30 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    65%
    20 կմ/ժ
  • Արցախ 20°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ապօրինություն Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում․ ոստիկանության բացահայտումը

Մայիսի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սկսած 2016 թվականից` Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի տնօրինությունը դպրոցի տեխնիկական ապարատում հրամանագրել է աշխատակիցների, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր և յուրացվել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վանաձորի 65-ամյա մի բնակիչ, որը միաժամանակ աշխատում է Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցում և կամերային նվագախմբում, 2015 թվականի սեպտեմբերից մեկ դրույքով հրամանագրվել է նաև Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում:

Սակայն, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ըստ աշխատանքային պայմանագրի` ամեն օր, ժամը 9-ից մինչև ժամը 18-ը, աշխատանքի չի ներկայացել, բայց նրա աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում բացակայությունները նշելու փոխարեն գրառումներ են կատարվել ներկա լինելու վերաբերյալ և 2015 թ. սեպտեմբերի մեկից մինչև 2020 թ. ապրիլ ամիսը վճարել մոտ 4 միլիոն դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ