Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով արդեն Ռուսաստանի Դաշնությունում է: Այս մասին հայտնում է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի հանդիպման ձևաչափից:
«Օրվա երկրորդ կեսը կնվիրվի հայ-ռուսական հարաբերություններին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում: Կլինի զրույց, ապա աշխատանքային ճաշ»,-ասել է Պեսկովը: