Վրաստանի վարչապետը հրաժարականի որոշում է կայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    77%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    91%
    3 կմ/ժ
  • Արարատ 10°C
    65%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    65%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Վրաստանի վարչապետը հրաժարականի որոշում է կայացրել

Վրաստանի վարչապետը հրաժարականի որոշում է կայացրել

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հրաժարականի որոշում է կայացրել՝ փոխանցում է РБК-ն:

«Ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնելու մեր երկրում քաղաքական տարածության բևեռացումը»,- նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը:

Թիմում առաջացած տարաձայնությունները Գիորգի Գախարիան ռիսկային է անվանել երկրի հետագա տնտեսական զարգացման և ճգնաժամերի հաղթահարման համար:
 

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Ենթադրվում է, որ վաղը կհավաքվի քաղխորհուրդը, և կառաջադրվի վարչապետի թեկնածու: Որոշումը կկայացվի վաղը»,- նշել է Կոբախիձեն:

Ի դեպ, Բաքվում փետրվարի 19-ին կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է: Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի այցը Բաքու հետաձգվել է վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի պատճառով:

Ադրբեջանական լրատվամիջոցները իրենց հերթին նշում են, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի այցը Ադրբեջան չեղյալ է հայտարարվել:

Թեմայի այլ նորություններ