Ռուբեն Ռուբինյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Ռուբեն Ռուբինյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

Ռուբեն Ռուբինյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 17-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:

Ողջունելով հյուրին՝ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

Խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, և ընդգծել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և այդ համատեքստում կարևորել է մշակութային, գիտակրթական, պաշտպանության, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Ֆան Յոնգը նշել է, որ իրենց համար կարևոր է Հայաստանի հետ համագործակցությունն ու բարեկամական կապը:

Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբն ԱԺ ամենամեծ և ակտիվ խմբերից մեկն է: Նա պատրաստակամություն է հայտնել էլ ավելի ակտիվացնելու և խորացնելու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր:

Արտակարգ և լիազոր դեսպանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը  և Հայաստանի Հանրապետության սահմանների ամբողջականությունն ու անվտանգությունը՝ հույս հայտնելով, որ խնդիրը կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Թեմայի այլ նորություններ