Փոխվարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    80%
    8 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    59%
    25 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    59%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    13 կմ/ժ
  • Արցախ 16°C
    75%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Փոխվարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին

Փոխվարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության մասին տեղեկություններին: Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մոտ ժամանակներս այդ հարցով կհայտնեն դիրքորոշումը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի մասնակցության հարցով վետո դրվի՝ Գրիգորյանը պատասխանեց, որ իհարկե հնարավոր է, սակայն դա գործընթաց է, որի շրջանակներում դիրքորոշումը կհայտնեն: «Դա վետո չէ, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է, որն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի, և ես անձամբ դրա մասին ձեզ տեղյակ կպահեմ, որտեղ նշված կլինեն նաև համաձայնություն չտալու հիմքերը»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի մասնակցությանը համաձայնություն տալու համար գերիների վերադարձի հարցը նախապայման չի՞ դրել Հայաստանը, այդ առիթը կօգտագործվի՞՝ նա հարցով պատասխանեց՝ ո՞ւմ առջև: Գրիգորյանի կարծիքով՝ Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների հարցը քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և ինքը հուսով է, որ լուծումներ կլինեն. «Եթե սա դուք համարում եք ևս մեկ առիթ, նշանակում է, որ այդ առիթը կօգտագործվի»:

Հստակեցնող հարցին, թե կառավարությունը համարու՞մ է սա ևս մեկ առիթ՝ Ադրբեջանում պահվող գերիների հարցը բարձրացնելու համար՝ նա ասաց. «Դա իհարկե ամենակարևոր հարցն է, և մեր կյանքում ցանկացած իրադարձություն առիթ է, որ այդ հարցը քննարկենք ու բարձրացնենք»:

Ավելի վաղ ռուսական PБK հեռուստաալիքն իր տեղեկություններով հայտնել էր, թե ԵԱՏՄ անդամ պետությունները քննարկում են միջկառավարական խորհրդի ապրիլի 29-ին նախատեսվող նիստին Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հնարավորությունը։ 

Թեմայի այլ նորություններ