Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան -16°C
    78%
    2 կմ/ժ
  • Շիրակ -24°C
    77%
    2 կմ/ժ
  • Լոռի -24°C
    77%
    12 կմ/ժ
  • Տավուշ -4°C
    70%
    14 կմ/ժ
  • Արարատ -16°C
    78%
    2 կմ/ժ
  • Սյունիք -2°C
    61%
    8 կմ/ժ
  • Արմավիր -16°C
    78%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք -16°C
    78%
    2 կմ/ժ
  • Արագածոտն -16°C
    78%
    2 կմ/ժ
  • Կոտայք -16°C
    78%
    2 կմ/ժ
  • Արցախ -3°C
    74%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 630.9905
  • Ռուբլի = 6.88598
  • Դոլար = 518.444

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հանդիպումը

 ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հունվարի 9-ին հանդիպում է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում արտգործանախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը հաստատել էր հանդիպման հնարավորությունը: Այլ մանրամասներ հայտնի կդառնան հանդիպումից հետո:

Նախարարի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը:

Շարժման ավելի վաղ տարածած հայտարարությամբ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել էր արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ հանդիպման նպատակով:

Թեմայի այլ նորություններ