ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) ձեռնամուխ Է եղել Ուկրաինայի իրադրության քննարկմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    72%
    1 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    55%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    53%
    8 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) ձեռնամուխ Է եղել Ուկրաինայի իրադրության քննարկմանը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) ձեռնամուխ Է եղել Ուկրաինայի իրադրության քննարկմանը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) փետրվարի 21-ի երեկոյան ձեռնամուխ Է եղել Ուկրաինայի իրադրության քննարկմանը:

Մարմնի նիստը, որը գումարվել Է Ալբանիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Մեքսիկայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ, սկսվել Է տեղական ժամանակով 21:00-ին (Երեւանի ժամանակով 06:00-ին):
 
Ռուսաստանից դրան մասնակցում Է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան, Ուկրաինայից՝ համաշխարհային կազմակերպությունում երկրի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան: Նիստը տեղի կունենա բաց ձեւաչափով: Նախ, ինչպես սպասվում Է, ելույթ կունենա քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Լի Կառլոն:
 
Ուկրաինայի արեւելքի շփման գծում իրադրությունը սրվել Է փետրվարի 17-ին: ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում հայտնել են վերջին ամիսներին Ուկրաինայի կողմից ամենաատիվ գնդակոծումների մասին: Դրանք հանգեցրել են քաղաքացիական ենթակառուցվածքի մի շարք օբյեկտների վնասման: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին անցկացրել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրի նիստ, որի անդամները հանդես են եկել Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների ճանաչման օգտին:
 
Ավելի ուշ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել Է ԴԺՀ-ի եւ ԼժՀ-ի ինքնիշխանության ճանաչման մասին: Դրանց ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ