Կրեմլը բացահայտել է Ալիևի ու Փաշինյանի հետ Պուտինի զրույցի մանրամասները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    83%
    10 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    85%
    10 կմ/ժ
  • Արարատ 12°C
    59%
    17 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    76%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Կրեմլը բացահայտել է Ալիևի ու Փաշինյանի հետ Պուտինի զրույցի մանրամասները

Կրեմլը բացահայտել է Ալիևի ու Փաշինյանի հետ Պուտինի զրույցի մանրամասները

Կրեմլը սխալ է համարել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնման տպավորությունը։ Կարևոր է առանձնացնել ռազմական խաղաղապահների և այնտեղ ստեղծված հումանիտար կենտրոնի աշխատանքը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նոյեմբերի 25-ին ավելի վաղ ՌԴ ՊՆ֊ն հաղորդել էր, որ ռուս ռազմական բժիշկները Խաբարովսկից թռել են Ղարաբաղ՝ տեղական բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Նախկինում հաղորդվել էր նաև, որ ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիական տրանսպորտի անվտանգ տեղաշարժը Ղարաբաղում ՝ Լաչինի միջանցքում, օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը: «Ոչ, սա սխալ տպավորություն է», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով խնդրանքին՝ պարզաբանելու, թե արդյոք ռուսական խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում ավելի լայն ֆունկցիա կունենա, քան նախկինում նշված էր: Կրեմլի խոսնակը նշել է նաև խաղաղապահների աշխատանքի և այնտեղ ստեղծված մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքի տարբերությունը: «Մի կողմից, նրանց պետք չէ ամբողջությամբ առանձնացնել, բայց նաև շփոթել պետք չէ մեր ռազմական խաղաղապահների զուտ առաքելությունը, որոնք հակամարտող կողմերի շփման գծում են գտնվում հումանիտար կենտրոնի հետ: Այնտեղ գործող մարդասիրական համատեղ կենտրոնը նոր թափ է հավաքում: Այնքան շատ խնդիրներ կան, որոնք վատթարացել են պատերազմի հետ կապված։ Ահա թե ինչ է անում մարդասիրական կենտրոնը, և ամեն ինչ, ինչ տեղի է ունենում, այս շրջանակներում է», - բացատրել է Պեսկովը:

Պեսկովին հարցրել են նաև նախորդ օրը Պուտինի ՝ Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ զրույցի մասին: Նրա խոսքով, ղեկավարները հեռախոսով քննարկել են համաձայնագրերի ընթացքը, ինչպես նաև համատեղ դիտանցման կենտրոնի շրջանակներում կատարվող աշխատանքների ընթացքը:

Թեմայի այլ նորություններ