Կիպրոսի ՍԴՀԿ հայտարարությունը․ Ողջունում ենք ՀՀ ԱԺ նախագահի պետական այցը և անընդունելի ենք համարում նրա դեմ մի խումբ անձանց բողոքի ակցիան համայն կիպարհայության անունից ներկայացնելու միտումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Լոռի 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    59%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    51%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    54%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    43%
    12 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23675
  • Դոլար = 390.03

Կիպրոսի ՍԴՀԿ հայտարարությունը․ Ողջունում ենք ՀՀ ԱԺ նախագահի պետական այցը և անընդունելի ենք համարում նրա դեմ մի խումբ անձանց բողոքի ակցիան համայն կիպարհայության անունից ներկայացնելու միտումը

Կիպրոսի ՍԴՀԿ հայտարարությունը․ Ողջունում ենք ՀՀ ԱԺ նախագահի պետական այցը և անընդունելի ենք համարում նրա դեմ մի խումբ անձանց բողոքի ակցիան համայն կիպարհայության անունից ներկայացնելու միտումը

Կիպրոսի Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան անունով կ'ողջունենք` Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ՝ Տիար Ալեն Սիմոնեանի պետական այցը Կիպրոս և միեւնոյն ատեն անընդունելի կը համարենք, կարգ մը անձանց կողմէ անոր այցի դէմ բողոքի ակտը` համայն կիպրահայութեան անունով ներկայացնելու միտումը:

Մենք կը կարեւորենք Հայաստան-Կիպրոս կապերու աւելի ամրապնդումն ու խորացումը և տարակուսելի կը գտնենք` Հայաստանի ներքին քաղաքական տարակարծութիւնները՝ Հայաստանի և հայութեան բարեկամ երկրի մը հանրութեան սեփականութիւնը դարձնելու ճիգը, որ միայն կը վնասէ Հայաստանի Հանրապետութեան միջազգային վարկին և հեղինակութեան:

Անգամ մը եւս կ'ուզենք շեշտել, որ Հայաստանի և Արցախի համար այս ճակատագրական ժամանակահատուածին, օրուայ գլխաւոր հրամայականը միասնականութիւնը և համախմբուածութիւնն է:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կիպրոսի Շրջանի Վարիչ Մարմին

Նիկոսիա, Հոկտեմբեր 25, 2021

Թեմայի այլ նորություններ