«Իմ քայլը» խմբակցությունը Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել է ԲԴԽ անդամի թեկնածու
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    54%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    59%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

«Իմ քայլը» խմբակցությունը Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել է ԲԴԽ անդամի թեկնածու

«Իմ քայլը» խմբակցությունը Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել է ԲԴԽ անդամի թեկնածու

Հանդիպումից հետո խմբակցությունը խորհրդակցեց և որոշեց առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին որպես ԲԴԽ թեկնածու։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Դիտարկմանը՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության հետ կապված կան բազմաթիվ հակասություններ, Լիլիթ Մակունցը նշեց, որ խմբակցությունը Ջհանգիրյանին համարում է իր ոլորտի պրոֆեսիոնալ և սա առաջանային դերակատարում է ունեցել։ «Իհարկե այն բոլոր հարցերը՝ կապված հանրային դաշտում շրջանառվող մեկնաբանությունների հետ, տարատեսակ դիրքորոշումների հետ, բոլոր այդ հարցերը հնչել են և խմբակցության տպավորությունը այդ առումով եղել է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է սպառիչ պարզաբանումներ այդ առնչությամբ։ Ես կարծում եմ, որ արդեն լիագումար նիստերի դահլիճում նաև հանրությունը կունենա հնարավորություն բոլոր այդ պատասխանների, այդ թվում՝ և Մատաղիսի գործի հետ կապված, և թեմաներով ներկայացնել իր պազաբանումները, դիտարկումները, իր տեսակետները»,-նշեց Մակունցը։  

Լիլիթ Մակունցի խոսքով՝ Ջհանգիրյանի թեկնածությունը առաջադրելու հարցը խմբացկությունում միաձայն է ընդունվել։ Հարցը կքննարկվի Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի ընթացքում։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը ավելի վաղ Ջհանգիրյանն ասաց, որ Սահմանադրության և «ԱԺ կանոնակարգ օրենքի» համաձայն՝ իրավաբան-գիտնականը որևէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց:

«Եվ քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չէ, քանի որ ձայները չեն բավարարելու, ընտրության համար անհրաժեշտ է ձայների երեք հինգերորդը, բնականաբար, ես համաձայնել եմ մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելու հետ, բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, պաշտոն չեմ ստանում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- պարզաբանեց Ջհանգիրյանը: 

Լրագրողների հարցին՝ ինչու որոշեց ընդունել առաջարկը, պատասխանեց՝ «որովհետև իմ 65-ը լրացել է»:

«Ես ուրախ կլինեմ, որ հենց այսօր «Լուսավոր Հայաստանը», ԲԿՀ-ն ևս ինձ առաջադրեն: Մեծ սիրով կհամաձայնեմ նրանց կողմից ևս առաջադրվելու, որովհետև որևէ սահմանափակում չկա, թե քանի խմբակցություն կառաջադրի»,- ասաց նա՝ ընդգծելով՝ տվել է իր համաձայնությունը ԲԴԽ անդամ առաջադրվելու, իր որոշումը դա է:

Թեմայի այլ նորություններ