Հյուրանոցային ծախսերը հոգում է վրացական կողմը. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Հյուրանոցային ծախսերը հոգում է վրացական կողմը. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Հյուրանոցային ծախսերը հոգում է վրացական կողմը. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությանը Վրաստան այցի ընթացքում ՀՀ նախագահի հյուրանոցային ծախսերի վերաբերյալ: Ներկայացնում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը. 

«Ի պատասխան որոշ ԶԼՄ-ների տարածած ակնհայտ սուտ և կեղծ տեղեկատվության՝ հարկ ենք համարում հայտնել, որ Հանրապետության նախագահը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով, և նախագահի հյուրանոցային ծախսերը, ինչպես սովորաբար ընդունված է պաշտոնական այցերի դեպքում, հոգում է հրավիրող կողմը:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ միտումնավոր կերպով բացարձակապես կեղծ տեղեկություններ տարածելուց և հասարակությանը թյուրիմացության մեջ գցելուց»: 

Որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածվել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բնակվում է Թբիլիսիի «The Biltmore» հյուրանոցի թագավորական սենյակում, որի մեկ գիշերվա արժեքը 2000 ԱՄՆ դոլար է՝ նշելով, որ դա պետական միջոցների մսխում է: 

 
 

Թեմայի այլ նորություններ