ՀՐԱՏԱՊ. Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. դատարանը հրապարակեց որոշումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    25%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    72%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ՀՐԱՏԱՊ. Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Մարտի  1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսպիսով բավարարեց պաշտպանների միջնորդությունը՝ կարճելով նաեւ այդ մասով գործի վարույթը:

Դատարանի որոշմամբ՝ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատարուովի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին: Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրվա այլընտրանքային խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Քոչարյանինը՝ ոչ:

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ այս հոդվածով: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:

Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է նաեւ մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մյուս մեղադրանքների մասով, մասնավորապես՝ Քոչարյանի ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետոով և Գևորգյանին ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով առաջադրված մեղադրանքների մասով քրեական գործի վարույթը շարունակել: 

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին: 

Թեմայի այլ նորություններ