Հրապարկավել է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 14°C
    38%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Հրապարկավել է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգը

Հրապարկավել է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգը

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ շուրջ մեկ ժամից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կմեկնարկի ՔՊ-ական նորընտիր պատգամավորների հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետի պաշտոնակատարն ու նորընտիր պատգամավորները, ըստ ՀԺ տեղեկությունների, քննարկելու են խորհրդարանական գործունեությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես եւս մեկ անգամ հստակեցվելու է, թե ովքե՞ր են լինելու ԱԺ ղեկավար կազմի (ԱԺ նախագահ, փոխնախագահներ) ՔՊ թեկնածուները, ի՞նչ հանձնաժողովներ են ձեւավորվելու եւ ովքե՞ր են լինելու դրանց ղեկավարները:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը` ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Օրակարգը՝ ստորև.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
Հաշվիչ հանձնախմբի ստեղծում 02.08.2021-
 
2.
Ազգային ժողովի նախագահի ընտրություն 02.08.2021-
 
3.
Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ 02.08.2021-
 
4.
Մշտական հանձնաժողովների ստեղծում 02.08.2021-
 
5.
Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ 02.08.2021-
 
6.
Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում 02.08.2021-
 
7.
Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց 02.08.2021-
 

Թեմայի այլ նորություններ