ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել, մասնավորապես այն մասին, որ խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով կգործուղվի Սյունիք
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    2 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    55%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    91%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    83%
    0 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    55%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23484
  • Դոլար = 388.602

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել, մասնավորապես այն մասին, որ խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով կգործուղվի Սյունիք

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել, մասնավորապես այն մասին, որ խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով կգործուղվի Սյունիք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը կգործուղվի Սյունիքի մարզ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2021 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,- ասված է որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ Իրանի Իսլամական Հանրապետություն կգործուղվեն Վահան Քերոբյանը, Արմեն Այվազյանը եվ Գարիկ Գրիգորյանը։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանին 2021 թվականի հունվարի 22-26-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)»,- ասված է որոշման մեջ:

Թեմայի այլ նորություններ