ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    72%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    72%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    1 կմ/ժ
  • Արցախ 16°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21717
  • Դոլար = 388

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: 

Հայաստանի նախագահին օդանավակայանում դիմավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, տեղի է ունեցել պաշտոնական դիմավորման արարողություն՝ հնչել են երկու երկների օրհներգերը, նախագահներն անցել են զինվորական նվագախմբի առջևով, կանգ առել դրոշի մոտ, գլխի խոնարհումով հարգանքի տուրք են մատուցել, ապա անցել նաև պատվո պահակախմբի առջևով: 

Ժամը 16:10-ին նախատեսված է ՀՀ և Վրաստանի նախագահների առանձնազրույցը, մեկ ժամ անց հանդիպման արդյունքներով նրանք հայտարարություն կանեն մամուլի համար:  

Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

Թեմայի այլ նորություններ