Հերթական պագամավորն է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին․ նա իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    27%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    58%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    62%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    21%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    49%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    34%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 388.602

Հերթական պագամավորն է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին․ նա իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր

Հերթական պագամավորն է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին․ նա իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր: Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։

Նա նշել է, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանադրությանն անվերապահորեն հետևելով:

«Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին»,–գրել է նա:

Պատգամավորն ընդգծել է, որ այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով է որոշել լքել «Իմ քայլը» խմբակցությունը։ Գևորգյանը նշել է, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարևոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծվելու գաղափարը: «Կյանքում և գործունեությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու և դիրքորոշումս հայտնելու հարցերում և այս առումով կարծում եմ` կայացված որոշումը ընկալելի կլինի նաև խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս և արժեքներիս նկատմամբ միշտ հավատարիմ լինելու պարտավորությանս մասին»,–գրել է պատգամավորը:

Այսուհետ ևս, շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս:

Կիսում եմ ժողովրդիս ցավն ու վիշտը, խոնարհումս բոլոր նահատակների շիրիմներին, հերոս մարտիկներին և Հայոց բանակին:

Թեմայի այլ նորություններ