«Հայաստանը կողմնակից է ՌԴ-ի հետ երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության». ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Ինտերֆաքսին»
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    87%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    52%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

«Հայաստանը կողմնակից է ՌԴ-ի հետ երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության». ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Ինտերֆաքսին»

«Հայաստանը կողմնակից է ՌԴ-ի հետ երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության». ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Ինտերֆաքսին»

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք այցի նախաշեմին հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» գործակալությանը, որում անդրադարձել է ռուսական զենքի, մասնավորապես` Սու-30ՍՄ կործանիչների և դրանց համար նախատեսված սպառազինության գնման հնարավոր ծրագրերին:

- Պարոն վարչապետ, որքանո՞վ է հայ-ռուսական հարաբերությունների ապագան կախված առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքներից:
 
«Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ և ընդարձակ են: Դրանք հիմնված են մեր բարեկամական ժողովուրդների պատմական կապի վրա: Նման հարաբերությունների բնույթը կախված չէ արտահերթ ընտրությունների ելքից»,- նշել է ՀՀ վարչապետը:
 
- Տարածաշրջանում տնտեսական կապերի բարելավման գործընթացն այսօր որքանո՞վ է կախված քաղաքական գործոնից, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից:
 
«Ցանկանում եմ հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը Թուրքիան միակողմանի փակել էր դեռևս 1993-ին: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին՝ առանց նախապայմանների, սակայն Թուրքիան մերժել է դա: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ ստացավ Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերել է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով օտարերկրացի ահաբեկիչ զինյալների: Այս ենթատեքստում, տարածաշրջանում ամուր խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար, Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ այդպիսի ագրեսիվ քաղաքականությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
 
- Հայաստանը շարունակելո՞ւ է հետագայում գնել ռուսական զենք, մասնավորապես՝ Су-30СМ կործանիչներ և այդ ռազմական օդանավերի համար սպառազինություն:
 
«Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից: ՀՀ տարածքում ստեղծված են և, միջպետական երկկողմ համաձայնագրերի համաձայն, գործում են երկու հայ-ռուսական խմբավորումներ՝ Զինված ուժերի միավորված խմբավորում և Հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում և, բացի դրանից, երկու պետություններն էլ ՀԱՊԿ անդամ պետություններ են, որի ձևաչափում նույնպես ստեղծվել են զորքեր (հավաքական ուժերի) և միավորված խմբավորումներ: Հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումներով, որպեսզի ունենա ժամանակակից և, առաջին հերթին, ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ համատեղելի զենք ու զինամթերք: Այդ պատճառով մենք շահագրգռված ենք, որ Հայաստանին զենքի ու զինամթերքի մատակարարումն իրականացվի նույն կոմպլեկտավորումով, ինչն իրականացվում է ՌԴ զինված ուժերի համար:
 
Ինչ  վերաբերում է Ձեր նշած ինքնաթիռի տեսակին, ապա նույնպես դրական կպատասխանեմ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով»,- ասել է ՀՀ վարչապետը:
 
- Հայաստանը դիտարկո՞ւմ է զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ռուսական նոր վարկի տրամադրման հարցը: Ի՞նչ զենքի կարիք ունի Երևանը: Ե՞րբ է Հայաստանը նախատեսում փակել սպառազինության գործող վարկը:
 
«Նման հարցերի վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ կախված բանակի բարեփոխումների արդյունքներից, որոնք մենք ներկայումս իրականացնում ենք: Այս փուլում իմաստ չեմ տեսնում քննարկել ֆինանսավորման աղբյուրներն ու կառուցվածքը՝ առանձնացված նպատակներից և խնդիրներից, որոնք կանխորոշված կլինեն բանակի բարեփոխումների գործընթացում: Ինչ վերաբերում է ընթացիկ վարկային պարտավորություններին, ապա, իհարկե, դրանք պատշաճ և ժամանակին կսպասարկվեն»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Թեմայի այլ նորություններ