Հայաստանի ԱԳ նախարարն աշխատանքային այց է կատարելու Մոսկվա. ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ առաջիկա բանակցություններից
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    28 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    19 կմ/ժ
  • Լոռի 14°C
    68%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    71%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    27 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    46%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    52%
    30 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    28 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    47%
    34 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հայաստանի ԱԳ նախարարն աշխատանքային այց է կատարելու Մոսկվա. ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ առաջիկա բանակցություններից

Հայաստանի ԱԳ նախարարն աշխատանքային այց է կատարելու Մոսկվա. ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ առաջիկա բանակցություններից

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 6-7-ն աշխատանքային այցով գտնվելու է Մոսկվայում։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում ներկայացրել է դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Մոսկվա այցելող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների մանրամասները: ՌԴ ԱԳՆ-ում բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՍԾՏՀ-ում, միջազգային այլ ֆորումներում դիրքորոշումների համակարգման հարցերի ողջ սպեկտրը: Տեղի կունենա մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։  Կքննարկվի Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ Հայաստանի ԱԳՆ-ի միջեւ 2020-2021 թթ. խորհրդատվությունների ծրագրի իրականացման ընթացքը:

«Հանդիպման առանցքային թեմաներից մեկը կդառնա Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ս. թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման գործնական ասպեկտների քննարկումը, տարածաշրջանում հումանիտար օգնության տրամադրման, ենթակառուցվածքների վերականգնման, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման գործընթացը կքննարկվի նաև ս. թ. նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Կողմերը կանդրադառնան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի' ս. թ. նոյեմբերի 13-ի հրամանագրով մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ կապված հարցերին, որի աշխատանքներում ներգրավված են Ռուսաստանի մի քանի տասնյակ դաշնային նախարարություններ, գերատեսչություններ եւ գործակալություններ:

Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը, որը միտված է քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում մեր երկրների սերտ համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում' հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում առաջացած նոր իրողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ