Համոզված եմ՝ խորհրդարանն արձակելու գործընթացը ճիշտ և անայլընտրանք է. Մարուքյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 14°C
    38%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    30 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Համոզված եմ՝ խորհրդարանն արձակելու գործընթացը ճիշտ և անայլընտրանք է. Մարուքյան

Համոզված եմ՝ խորհրդարանն արձակելու գործընթացը ճիշտ և անայլընտրանք է. Մարուքյան

Մարտի 18-ից, երբ արտահերթ ընտրությունների գնալու պայմանավորվածություն ձեռք բերվեց, մեր երկրում ներքաղաքական կյանքը խաղաղվել է: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

Նա նշեց, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու այլ տարբերակ չի գործել, ուստի ստիպված են եղել մեկնարկել խորհրդարանն արձակելու գործընթացը: «Ես համոզված եմ, որ ճիշտ ենք արել, և սա անայլընտրանք գործընթաց է»,- ընդգծեց Մարուքյանը: 

ԱԺ պատգամավորի խոսքով՝ ընտրությունների թափանցիկությունն ապահովելու, ընտրակեղծիքներ թույլ չտալու համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, ընդդիմությունը, ըստ նրա, ամեն ինչ անելու է, որ իր ունեցած մեխանիզմներով թույլ չտա, որ ընտրությունների գործընթացը խաթարվի:  

«Խորհրդարանի արձակման պայմանավորվածությունը գործում է, շեղում չի եղել»,- վստահեցրեց նա: 

Մարուքյանը հայտնեց, որ մշակել են տեքստ և քաղաքական ուժերին կոչ են անում միանալ՝ արձանագրելու և պարտավորություն ստանձնելու, որ քարոզարշավի ժամանակ ատելության խոսք չեն հնչեցնելու: 

Թեմայի այլ նորություններ