Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օժանդակել ԼՂ հակամարտության կարգավորմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    64%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    64%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    64%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    59%
    2 կմ/ժ
  • Արցախ 15°C
    61%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օժանդակել ԼՂ հակամարտության կարգավորմանը

Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օժանդակել ԼՂ հակամարտության կարգավորմանը

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օժանդակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը՝ գտնելու լուծում՝ «առանց հաղթողների և պարտվածների»: «Ինտերլուր» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին... Շատ բարդ հարց է, հին, արմատներով դեպի անցյալը գնացող: Երբ այն սրվեց, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին` գտնելու լուծումը»,- նշել է Գորբաչովը, որը ղեկավարել է երկիրը 1980-ականների վերջին, երբ սկսվել է Ղարաբաղյան հակամարտությունը:

Խորհրդային նախկին առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցված են, կարևոր է չկանգնել դրա վրա, չթողնել խնդիրը չլուծված ևս մեկ տասնամյակ:

«Հույս ունեմ, որ Ռուսաստանը կկարողանա աջակցել, բայց հիմնական դերակատարումը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել իրականացնել բանակցություններ այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Լուծումը պետք է համապատասխանի երկու կողմերի հետաքրքրություններին, առանց հաղթողների և պարտվածների»,- ասել է Միխայիլ Գորբաչովը:

Թեմայի այլ նորություններ