Գերմանիայում անցկացվել է կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    40%
    7 կմ/ժ
  • Լոռի 23°C
    46%
    10 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    58%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    37%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    57%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 390.03

Գերմանիայում անցկացվել է կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը

 Դեկտեմբերի 2-ին Բեռլինում անցկացվել Է կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի Է ունեցել Բեռլինում, պաշտպանության նախարարության շենքի բակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Deutsche Welle-ն:

COVID-սահմանափակումների պատճառով միջոցառմանը ներկա Է եղել շուրջ 200 մարդ:

«Երեկոյան վերջալույս» (Groշer Zapfenstreich) արարողության ընթացքում կանցլերը հանդես Է եկել համառոտ խոսքով, որից հետո բունդեսվերի նվագախումբը մի քանի կոմպոզիցիաներ Է կատարել, որոնք ընտրել Էր Մերկելն ինքը. 18-րդ դարի հիմնը՝ "Groշer Gott, wir loben Dich"-ը (Մեծ Աստված, մենք փառաբանում ենք քեզ»), դերասանուհի եւ երգչուհի Հիլդեգարդ Կնեֆի "FՖr mich soll՚s rote Rosen" ("Ինձ համար անձրեւը տեղում Է կարմիր վարդերից») կոմպոզիցիան եւ Գերմանիայից պանկ-ռոքեր Նինա Հոգենի "Du hast den Farbfilm vergessen" ("Դու մոռացել ես գունավոր կինոժապավենը") երգը:

Պաշտոնապես Մերկելը կանցլերի պաշտոնից կհեռանա դեկտեմբերի 8-ին: Այդ նույն օրը Բուդեսթագում պետք Է անցկացվի քվեարկություն, որի ընթացքում ընտրվելու Է Գերմանիայի նոր կանցլերը: Ինչպես սպասվում Է, Անգելա Մերկելին ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնում կփոխարինի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Թեմայի այլ նորություններ