Գագիկ Ջհանգիրյանը պաշտո՞ն կստանա. «Իմ քայլը» խմբակցությունում ընտրությունը կանգ է առել նրա վրա. armtimes.com
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    40%
    17 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    95%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    83%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    42%
    10 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    40%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    40%
    17 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    60%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Գագիկ Ջհանգիրյանը պաշտո՞ն կստանա. «Իմ քայլը» խմբակցությունում ընտրությունը կանգ է առել նրա վրա. armtimes.com

Գագիկ Ջհանգիրյանը պաշտո՞ն կստանա. «Իմ քայլը» խմբակցությունում ընտրությունը կանգ է առել նրա վրա. armtimes.com

«Իմ քայլը» խմբակցությունում կարծես թե արդեն եկել են ընդհանուր որոշման, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում պետք է առաջադրել ՀՀ նախկին զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը:  Իրավաբանական գիտությունների թեկնածու, 65-ամյա Գագիկ Ջհանգիրյանը 2012 թվականին Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով նաեւ ԱԺ պատգամավոր է եղել: «Իմ քայլը» խմբակցությունում, իհարկե, հասկանում են, որ ԲԴԽ անդամի պաշտոնում նրա առաջադրման որոշումը միանշանակ չի ընդունվելու հանրության մի հատվածի կողմից, սակայն որոշել են առաջնությունը այս պարագայում տալ մասնագիտական հմտություններին:

ՀԺ-ի ունեցած տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը արդեն բավական երկար ժամանակ է՝ քննարկում է թափուր պաշտոնը լրացնելու թեկնածություններ: Վաղը խմբակցությունը նախատեսում է ԱԺ-ում հանդիպում ունենալ Ջհանգիրյանի հետ, որից հետո նրա թեկնածությունը առաջադրելու մասով վերջնական որոշում կկայացվի: ԲԴԽ 5 անդամին, ինչպես հայտնի է, ընտրում է Ազգային ժողովը: Մյուս 5 անդամները ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որոնց ընտրության արդյունքում ապահովվում է բոլոր դատական ատյանների ներկայացվածությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին դադարեցվել են ԲԴԽ նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները: ԲԴԽ մեկ այլ անդամի՝ Արմեն Հայկյանցի թեկնածությունն էլ, ի թիվս 4 այլ մասնագետների, առաջադրվել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Նա այս պահին ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար է:

Թեմայի այլ նորություններ