Երեկ մի խումբ երիտասարդներ փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը. հարուցվել է քրեական գործ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Երեկ մի խումբ երիտասարդներ փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը. հարուցվել է քրեական գործ

Երեկ մի խումբ երիտասարդներ փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը. հարուցվել է քրեական գործ

Երեկ Արաբկիրի վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների և տեղի բնակիչների միջև միջադեպ է տեղի ունեցել: Մի խումբ բնակիչներ ովքեր ոգելից խմիչքի ազդեցության տակ են եղել մոտեցել են ՔՊ անդամներին, և փորձել խոչընդոտել քարոզարշավի ընթացքին, ինչի պատճառով կողմերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կան տուժածներ: 

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ՔՊ-ականները՝ ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում են իրականացրել քարոզարշավ, եւ որ միջադեպի հետեւանքով ՔՊ-ականները հայտնվել են «Իզմիրյան» ԲԿ-ում տարբեր վնասվածքներով:

ՀԺ-ի հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը հաստատեց, որ միջադեպ տեղի է ունեցել, բայց այլ՝ ելքով:

«Հակոբ Արշակյանը, մոտ 4-5 ՔՊ-ականների հետ քարոզարշավ են իրականացրել Արաբկիր վարչական շրջանում: Տարածքում եղել է զրուցարան, որտեղ տարբեր տարիքի մարդիկ են եղել: Նրանցից մեկը բոլոր քաղաքական ուժերի հասցեին հայհոյանքներ է տվել: ՔՊ-ականները փորձել են բացատրել, որ չի կարելի այդպիսի արտահայտություններ անել և պետք է մնալ կոռեկտության սահմաններում: Դրանից հետո ՔՊ-ականներին է մոտեցել մոտ 10 հարբած երիտասարդ ովքեր փորձել են խոչընդոտել քարոզարշավը:  ՔՊ-ականները սաստել են նրանց և այդ 10 հոգուց ոմանք հայտնվել են հիվանդանոցում՝ տարբեր աստիճանների վնասվածքներով»:

Ալեքսանյանի խոսքով՝ ՔՊ-ականներից ոչ ոք չի տուժել:

Հարցին՝ դեպքի առնչությամբ ՔՊ-ականները հրավիրվե՞լ են ոտիկանություն, խոսնակն ասաց՝ տեղյակ չէ:

Ոստիկանությունից փոխանցեցին, որ սույն միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեում նախաքննություն է ընթանում:

Քննչական կոմիտեից էլ փոխանցեցին, որ քրեական գործի մանարամասները կհայտնեն ավելի ուշ: 

Թեմայի այլ նորություններ