ԵՄ-ն Թուրքիային չի ներառել ճամփորդության համար «անվտանգ» երկրների ցանկում․ իսկ հարևան Վրաստանը բաղձալի 14 երկրների թվում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    47%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    74%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    48%
    2 կմ/ժ
  • Արցախ 13°C
    78%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԵՄ-ն Թուրքիային չի ներառել ճամփորդության համար «անվտանգ» երկրների ցանկում․ իսկ հարևան Վրաստանը բաղձալի 14 երկրների թվում է

ԵՄ-ն Թուրքիային չի ներառել ճամփորդության համար «անվտանգ» երկրների ցանկում․ իսկ հարևան Վրաստանը բաղձալի 14 երկրների թվում է

Եվրամիության խորհուրդը պաշտոնապես հաստատել է երկրների ցանկը, որոնց քաղաքացիները հուլիսի մեկից կկարողանան մուտք գործել Եվրամիության տարածք:

Ցանկը հրապարակվել է Եվրամիության խորհրդի պաշտոնական կայքէջում:

14 երկրների թվում է նաև Վրաստանը:

Ինչպես ասվում է Եվրամիության հայտարարության մեջ, նշված ցանկը կվերանայվի յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ և կնորացվի ըստ հանգամանքների:

Այն երկրների ցանկը, որոնց համար Եվրամիությունը կբացի իր սահմանները, այպիսին է. Վրաստան, Մոնտենեգրո, Սերբիա, Կանադա, Ուրուգվայ, Ալժիր, Թունիս, Մարոկկո, Ռուանդա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայլանդ:

Եվրամիության խորհուրդը հանձնարարական է տալիս անդամ պետություններին, որ նշված երկրների համար բացվեն սահմանները:

Համաձայնեցված ցանկ չեն ընդգրկվել ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Բրազիլիան:

Բացի այդ, ցանկում է Չինաստանը, սակայն միայն այն պայմանով, եթե Չինաստանը նույնպես բացի սահմանը Եվրամիության քաղաքացիների համար:

Բացի այդ, ինչպես պարզաբանված է Եվրամիության խորհրդի մամլո հաղորդագրության մեջ, ցանկը կազմելիս հաշվի են առնվել հետևյալ չափանիշները. Համաճարակային իրավիճակը և կորոնավիրուսի տարածումը զսպող միջոցները, այդ թվում՝ ֆիզիկական հեռավորությունը, տնտեսական և սոցիալական կարծիքները:

Ինչ վերաբերում է համաճարակային վիճակին, երրորդ երկրները պետք է բավարարեն հետևյալ չափանիշները.

Վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի քանակաը 100 հազար բնակչի համար պետք է համապատասխանի Եվրամիության միջին ցուցանիշին կամ լինի դրանից պակաս

Նախորդ 14 օրերի ժամանակահատվածի հետ համեմատ, կորոնավիրուսի նոր դեպքերի միտումը պետք է լինի կայուն կամ նվազող:

Թեմայի այլ նորություններ