Այս ծրագրի իրականացմամբ կունենանք ավելի բարենպաստ էլեկտրաէներգետիկ ռեժիմներ․ ՏԿԵ նախարարի տեղակալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    49%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    47%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    68%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Այս ծրագրի իրականացմամբ կունենանք ավելի բարենպաստ էլեկտրաէներգետիկ ռեժիմներ․ ՏԿԵ նախարարի տեղակալ

Այս ծրագրի իրականացմամբ կունենանք ավելի բարենպաստ էլեկտրաէներգետիկ ռեժիմներ․ ՏԿԵ նախարարի տեղակալ

ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Կառավարության ներկայացրած ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգման և հետվճարման փոփոխված ժամանակացույց նամակ-համաձայնագիրը» վավերացնելու ՀՀ օրենքի նախագիծը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ասաց, որ ծրագիրը տրամաբանական և ֆիզիկական շարունակությունն է Իրան- Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի։ Մասհանումների երկարացման անհրաժեշտությունն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ դեռևս 2017 թ. կառավարության կողմից կասեցվել էր ծրագիրը, որպեսզի ուսումնասիրվեն նոր տեխնիկական հնարավորությունները՝ Դդմաշեն գյուղից մինչև Այրում նոր էլեկտրահաղորդման գծեր կառուցելու համար։

«Այրումում պետք է կառուցվեր բարձր լարման հոսանքի փոխակերպիչ կայան։ Դդմաշենում 400, 220 կիլովոլտ լարման ենթակայան, այնուհետև Այրումից 500 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գիծ դեպի Վրաստան։ Կասեցվել էր, որովհետև տեսականորեն նախորդ կառավարությունը տեսել էր հնարավորություն՝ առանց փոխակերպիչ կայանի միացում վրացական և ռուսական էներգահամակարգերին՝ սինքրոն կապի միջոցով։ Բոլոր գործընկերների հետ քննարկումները ցույց տվեցին, որ դա միայն հնարավոր և կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ ռուսական և իրանական համակարգերը կաշխատեն մեկ ստանդարտով, որը բազմամիլիարդանոց ներդրումներ է ենթադրում այդ երկու երկրների կողմից։ Մենք ունենք պարտավորություն նախ ապահովել Հյուսիս-հարավ միջանցքը այդ չորս երկրների միջև։ Ունենք պարտավորություն 2025 թ. ինտեգրվել ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկային։ Եթե մենք այսօր սկսենք պրոցեսը, հազիվ 2025 թ. ունենանք այդ ենթակառուցվածքները։ Մեր էներգահամակարգի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց այս ծրագրի իրականացման, քանի որ ծրագրի իրականացմամբ մենք հնարավորություն կունենանք ավելացնել արտահանումների ծավալները և ունենալ ավելի բարենպաստ էլեկտրաէներգետիկակական ռեժիմներ»,- ասաց փոխնախարարը։

Վարդանյանի խոսքով՝ կլուծվեն նաև անվտանգության խնդիրները։ Ասաց, որ այսօր մենք սինքրոն կապով աշխատում ենք Իրանի հետ, իսկ այս ծրագրով հնարավորություն կտրվի երկկողմանի զուգահեռ աշխատանք ապահովել ցանկացած խափանումների, ներմուծման, արտահանման դեպքերում։

«Հիմա մենք վրացական կողմի հետ զուգահեռ չենք աշխատում, և եթե անհրաժեշտություն է առաջանում հոսանք արտահանել կամ ներմուծել, ներմուծման դեպքում մենք Լոռու և Տավուշի մարզերի համակարգի մի մասը առանձնացնում և միացնում ենք վրացական էներգահամակարգին կամ հակառակը, երբ արտահանում ենք իրականացնում, իրենք են իրենց համակարգի մի մասը անջատում և միացնում մեզ»,- ասաց Վարդանյանը։

Թեմայի այլ նորություններ