ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչափով
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    77%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    58%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչափով

ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչափով

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչավով՝ բարդ համաճարակային իրավիճակի պատճառով: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտնել Է ԲելՏա գործակալությունը՝ ամփոփելով ԱՊՀ-ի պետությունների Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստի արդյունքները, որը կայացել Է Մինսկում կազմակերպության գործադիր կոմիտեում։

«ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչափով, ինչի պատճառը համաճարակային իրավիճակն Է Համագործակցության երկրներում: Նիստում կքննարկվի մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի երկրների տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021 – 2025 թվականներ) իրականացման միջոցառումների պլանը»,- մեջբերում Է գործակալությունը Համագործակցության կանոնադրական եւ մյուս մարմիններում Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչ, Բելառուսում Ուզբեկստանի դեսպան Նոսիրջան Յուսուպովի խոսքը:

Ավելի վաղ պլանավորվել Էր, որ նիստը տեղի կունենա Տաշքենդում, քանի որ ընթացիկ տարում Ուզբեկստանը նախագահող երկիրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ