Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    17 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    22 կմ/ժ
  • Լոռի 8°C
    91%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    87%
    10 կմ/ժ
  • Արարատ 11°C
    50%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    3 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    17 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    67%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ համարժեք աշխատանքներ են տարվում տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը կայուն ռազմավարական բնույթ է կրում, և հաջողության բանալին մեր պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է:

Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցությունը և չընդհատվող օրակարգերի առկայությունը:

Կողմերը փաստել են, որ մտադիր են զարկ տալ երկրների փոխգործակցության դինամիկային` հաշվի առնելով տարածաշրջանի և միջազգային այլ հարթակների քաղաքական իրադարձությունները:

Հանդիպմանը քննարկվել է գլոբալ ինտեգրացիոն գործընթացների պայմաններում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարևորությունը՝ առանձնակի անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության հեռանկարներին: 

Թեմայի այլ նորություններ