ԱԳ նախարարի որոշ պատասխաններ բավարարել են ընդդիմությանը, որոշները՝ մնացել կիսատ․ մեկնաբանել է Վազգեն Մանուկյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    40%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    52%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    77%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    17 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    57%
    19 կմ/ժ
  • Արցախ 13°C
    95%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԱԳ նախարարի որոշ պատասխաններ բավարարել են ընդդիմությանը, որոշները՝ մնացել կիսատ․ մեկնաբանել է Վազգեն Մանուկյանը

ԱԳ նախարարի որոշ պատասխաններ բավարարել են ընդդիմությանը, որոշները՝ մնացել կիսատ․ մեկնաբանել է Վազգեն Մանուկյանը

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում որոշ հարցերի պատասխաններ բավարարել են ընդդիմության ներկայացուցիչներին, որոշները՝ մնացել կիսատ։ Հունվարի 9-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ամփոփելով ԱԳ նախարար հետ հանդիպան արդյունքները։

«Նախարարին մենք հայտնեցինք մեր մտահոգությունները, լսեցինք որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ։ Մեր հարցերին ստացել ենք պատասխաններ։ Որոշ հարցերի պատասխաններ բավարարել են, որոշ պատասխաններ կիսատ են մնացել: Մենք մյուս հանդիպումից հետո ավելի մանրամասն կխոսենք դրա մասին։ Ինչ վերաբերում է ավելի մանրամասներին, ապա մենք դեռ հանդիպում ունենք զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ, այդ բոլոր հանդիպումներից հետո կամփոփենք եւ հայտարարություն կանենք»,- ասաց Վազգեն Մանուկյանը` չհստակեցնելով, թե երբ է լինելու ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումը։

«Կիմանաք, երբ պետք լինի, ավելին ասել չեմ կարող»,- ասաց Մանուկյանը։

Նախարարի հետ հունվարի 9-ի հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը: Շարժման ավելի վաղ տարածած հայտարարությամբ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել էր արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ հանդիպման նպատակով:

Թեմայի այլ նորություններ