Ադրբեջանը խոսում է հայկական ֆաշիզմի մասին, մինչդեռ ֆաշիզմի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանի կողմից․ ՀՀ Վարչապետը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    8 կմ/ժ
  • Արարատ 17°C
    52%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    60%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ադրբեջանը խոսում է հայկական ֆաշիզմի մասին, մինչդեռ ֆաշիզմի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանի կողմից․ ՀՀ Վարչապետը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ

Ադրբեջանը խոսում է հայկական ֆաշիզմի մասին, մինչդեռ ֆաշիզմի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանի կողմից․ ՀՀ Վարչապետը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում Ադրբեջանի հայատյացություն քարոզող դրոշմանիշի ստեղծումը: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին:

«Հայտնի դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է: Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ խոսում է հայկական «ֆաշիզմի»մասին, բայց ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում, որովհետև ինչքանով մեզ հայտնի է, այդպիսի դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում: Խորհրդարանական դիվանագիտությունը նույնպես այստեղ անելիք ունի, պարզապես պետք է այդ դրոշմանիշն ի ցույց դնել միջազգային հարթակներում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ռազմական գործողություններն ավարտվել են, բայց պատերազմն ունի հետցնցումներ և իրենց խնդիրն է՝ կառավարել այդ իրավիճակը:

Հայկական կողմը Երևան-Կապան ավտոճանապարհի անվտանգությանն առնչվող պայմանավորվածություն է ձեռք բերել ադրբեջանական և ռուսական կողմերի հետ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:

«Այս պահի դրությամբ՝ այն ճանապարհային հատվածի մասին, որի մասին դուք խոսեցիք, մենք ունենք հստակ պայմանավորվածություններ, և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմի հետ, այնտեղ ներկա են նաև ռուս սահմանապահ զորքերը: Մինչ օրս այդ ճանապարհահատվածով անցնող տրանսպորտի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել: Սյունիքում և առհասարակ հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված որևէ խնդիր չունենք, միջադեպ չենք ունեցել և հուսով եմ, որ ապագայում չենք էլ ունենալու»,- ասաց Ավինյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հրապարակած՝ Հայաստանը և Ադրբեջանի կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզի առնչությամբ քննարկում չի եղել՝ ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ձևաչափով: Գրիգորյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ ռուսական «Կոմերսանտ»-ը հրապարակել է քարտեզ՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին՝ համաձայն որոնց արդեն քննարկվել է ճանապարհների ապաշրջափակումը, որը պետք է անցնի Երևան-Նախիջևան-Մեղրի-Հորազիզ-Բաքու-Դերբենտ ճանապարհով: Ըստ պարբերականի՝ դրան զուգահեռ երկու ճանապարհ էր նախատեսվում: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք եղե՞լ է նման քննարկում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Կոմերսանտ»-ի հրապարակումը կամ ցանկություն է կամ ինչ-որ մտածելակերպ, որը որևէ բան չի նշանակում: Նման քննարկում չի եղել՝ ոչ բանավոր, ոչ էլ՝ առավել ևս գրավոր: Այո, այդ հարցի շուրջ մտքեր փոխանակվել են նաև ռուսական կողմի հետ»:

Գրիգորյանը վստահեցրեց, որ սակայն կոնկրետ ուղղություն կամ առավել ևս՝ կոնկրետ ենթակառուցվածք չի քննարկվել, այս պահին որևէ ելակետային օրակարգ գոյություն չունի, քննարկումները նոր սկսելու են՝ այդ թվում թե ուղիների, թե ենթակառուցվածքների մասով: «Պարզ է, որ կան ցանկություններ՝ այս կամ այն կողմի մոտ, բայց որևէ պայմանավորվածություն չկա»,-եզրափակեց փոխվարչապետը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի ճիշտ լուծումը կարող է ինքնին անվտանգային երաշխիք լինել: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց պատասխանելով ԼՀԿ-ից պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմամբ: Ըստ պատգամավորի՝ խնդիրն ունի քաղաքական, իրավական, տնտեսական կողմ: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ հաղորդակցությունների վերականգնումը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից: «Այս բոլոր խնդիրների առկայության պայմաններում ո՞վ և ինչի՞ հիման վրա է որոշել երկրի շահի առկայությունը տվյալ դեպքում»,-հարցրեց պատգամավորը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման պարագայում չկա որևիցե բաղադրիչ, որը հաշվի չպետք է առնվի: Սակայն, այնուամենայնիվ, որպեսզի մենք այդ ճանապարհով գնանք, պետք է ձևավորվի հարթակ, որտեղ պետք է այդ հարցերը քննարկվեն, իմպուլսներ ստացվեն, այդ իմպուլսների հակաիմպուլսներ ձևավորվեն, որպեսզի ի վերջո հնարավոր լինի ապաբլոկավորել տնտեսությունը և լուծել տրանսպորտային ապաբլոկավորման խնդիրը: Ես անձամբ կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է լուծվի: Այդ խնդիրը չլուծելը մեզ ավելի անվտանգային իրավիճակում է դնում, քան այդ խնդրի լուծումը: Այդ խնդրի ճիշտ լուծումն ինքնին անվտանգային երաշխիք կարող է լինել»:

Իսկ թե ինչի վրա և ինչպես կանդրադառնա դա, փոխվարչապետը կարծում է, որ դա կարգավորումների խնդիր է: Նա համաձայնեց, որ այդ հարցում կա և իրավական, և տնտեսական վերլուծություններ, և ռիսկերի գնահատման խնդիր: Ըստ նրա, սակայն այդ խնդիրները պետք է քննարկել: «Եթե կա տպավորություն, թե այսօր այդ բոլոր խնդիրները լուծված են, և պատրաստի լուծումներ կան, որոնք պետք է հենց այսօր պայմանավորվեն և կնքվեն, դա այդպես չէ»,-ասաց Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ այս պահին դեռևս քննարկումների փուլը չի էլ սկսվել: Ամսվա վերջին լինելու է առաջին հանդիպումը ռուսական և ադրբեջանական կողմերի հետ միասին:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հայկական կողմի միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Այվազյանն ասաց պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

«Հակամարտությունը մտել է նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորել: Այդ կապակցությամբ շատ կարևոր էր վերջերս կայացած այցն Արցախ, որտեղ քննարկել ենք ընդհանուր օրակարգ ձևավորելու և մեր աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունը»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը չի համաձայնելու ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ Շուշի քաղաքը թուրքական մշակութային կենտրոն է և դատապարտելի են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իրարամերժ հայտարարությունները, որոնք վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամբողջովին լուծված չէ:

«Շուշին հայկական մշակութային կենտրոն է: Մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին թուրքական մշակութային կենտրոն է: Վստահ ենք, որ այս հարցում կստանանք միջազգային հանրության աջակցությունը»,- ասաց Այվազյանը:

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը հետաքրքրվեց, թե պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված շուրջ 170 միլիոն դոլարը ի՞նչ ուղղություններով է ծախսվել։ 

ՀՀ ֆինանսների նախախար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2021 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս հարցը մանրամասնորեն քննարկվել է։ Հիմնադրամից 52.7 միլիարդ դրամ է փոխանցվել պետական բյուջեին։

«Մենք ստիպված ենք եղել՝ կապված ռազմական գործողությունների հետ, իրականացնել ծախսային միջոցառումներ, որոնք այլ պայմաններում պետական բյուջեն չէր իրականացնելու։ Դրանց ծավալը հաշվետվությունը ներկայացնելու պահին 101 միլիարդ դրամ էր։ Խոսքը ռազմական գործողություններով պայմանավորված լրացուցիչ միջոցառումների համար հատկացումների ծավալի մասին էր։

Բայց ժամանակի ընթացքում թիվը, իհարկե, ավելացել է։ Այլ կերպ ասած՝ չկա կոնկրետ ուղղակի կապակցում բյուջեի որևէ մուտքի կամ որևէ ծախսի, մյուս կողմից կա հստակ ընթացակարգ, որով մանրամասնվում են բոլոր ծախսերը՝ ոչ միայն ռազմական գործողությամբ պայմանավորված, այլև՝ առհասարակ»,- նշեց Ջանջուղազյանը՝ ընդգծելով, որ պետական բյուջեն միակ գործիքն է, որի միջոցով ենթադրվում է, որ պետք է իրականացվեն պետության առաջ ծառացած խնդիրները, իսկ մնացած միջոցները հարակից են և ստեղծված են՝ օժանդակելու պետբյուջեին։

Թեմայի այլ նորություններ