ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ԱԺ-ում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    83%
    10 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    85%
    10 կմ/ժ
  • Արարատ 12°C
    59%
    17 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    76%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ԱԺ-ում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ԱԺ-ում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ

ՀՀ Ազգային Ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։ 

Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Լիահույս եմ, որ վարույթն իրականացնող մարմինը կիրականացնի օբյեկտիվ նախաքննություն»,- գրել է Գալստյանը:

Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին  տեղի էր ունեցել միջադեպ իշխող և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջև: Դատախազությունն ուսումնասիրել է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ Հրապարակումները ուղարկվել էին Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:

 

 

Թեմայի այլ նորություններ