Տիխանովսկայա․ Այս շրջանում ես պատրաստ եմ հանդես գալ որպես ազգային առաջնորդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    0 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Տիխանովսկայա․ Այս շրջանում ես պատրաստ եմ հանդես գալ որպես ազգային առաջնորդ

Սվետլանա Տիխանովսկայա․ Այս շրջանում ես պատրաստ եմ հանդես գալ որպես ազգային առաջնորդ: Նրա տեսաուղերձը հրապարակվել է «Երկիր հանուն կյանքի» YouTube-յան ալիքում:

«Մենք բոլորս ցանկանում ենք դուրս գալ այս անվերջ շրջանից, որի մեջ ենք հայտնվել 26 տարի առաջ։ Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել և այս ժամանակահատվածում հանդես գալ որպես ազգային առաջնորդ, որպեսզի երկիրը հանդարտվի, մտնի նորմալ ռիթմի մեջ, որպեսզի ազատենք բոլոր քաղբանտարկյալներին ու նախապատրաստենք ամենակարճ ժամկետում օրենսդրական բազա և նոր նախագահական ընտրությունների կազմակերպման պայմաններ՝ իրական, արդար և թափանցիկ ընտրությունների, որոնք անվերապահորեն կընդունվեն միջազգային հանրության կողմից»,- հայտարարել է Տիխանովսկայան։
 
Նրա խոսքով՝ բելառուսներն ամբողջ աշխարհին ցուցադրում են իրենց հավատարմությունը ոչ բռնի դիմադրության գաղափարներին։ «Այս ազդանշանները անպայման լսելի կլինեն և մենք մեր շարքերում կողմնակիցներ կունենանք ամբողջ աշխարհում, որոնք մեզ կօգնեն հաղթահարել այս բարդ շրջանը»,- շեշտել է Տիխանովսկայան։

Թեմայի այլ նորություններ