Միացյալ Նահանգներն Իրանի Զինված ուժերին մեղադրել է նավի գրավման համար՝ գրում է The Jerusalem Post պարբերականը:
Ըստ ամերիկյան կողմի՝ Պարսից ծոցի միջազգային ջրերում իրանցի զինվորականները բարձրացել են քաղաքացիական նավն ու վերահսկողություն հաստատել ծովային փոխադրամիջոցի վրա:
«Իրանական ուժերը, այդ թվում՝ երկու նավերն ու իրանական Sea King ուղղաթիռը միջերկրական ջրերում բարձրացել են Wila անունը կրող նավը»,- Twitter-ում գրառում է կատարել ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:
Պարբերականը նշել է, որ լիբերիական դրոշի տակ լողացող նավը նավթի տանկեր է, որն այժմ հանգրվանել է ԱՄԷ-ի մոտակա նավահանգստում: