Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից մեկը Հայաստանի քաղաքացի է, ով Կախեթիում էր դեղձ գնելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    16%
    7 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    35%
    9 կմ/ժ
  • Լոռի 20°C
    53%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 27°C
    21%
    20 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    15 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    46%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    31%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    43%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից մեկը Հայաստանի քաղաքացի է, ով Կախեթիում էր դեղձ գնելու համար

Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից մեկը Հայաստանի քաղաքացի է, ով Կախեթիում էր դեղձ գնելու համար

Գուրջաանիի մունիցիպալիտետի Չումլաղ գյուղ դեղձ գնելու համար մեկնած Հայաստանի քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Այս մասին հայտարարել են Գուրջաանիի հանրային առողջապահության կենտրոնում:

Նշվածը երկրի մասշտաբով ընդգրկված է արձանագրված հինգ նոր դեպքի ցանկում:

Ավտոմեքենայի վարորդը սկզբում թեստավորվել է սահմանին, սակայն այն ժամանակ թեստը ցույց է տվել բացասական պատասխան:

Վարակվածն այս պահի դրությամբ գտնվում է Բոճորիշվիլու անվան կլինիկայում:

Չումլաղ գյուղում աշխատում են համաճարակաբանները և փորձում պարզել վարորդի հնարավոր շփման շրջանակը:

Մասնագետների մեկնաբանմամբ, խոսքը վերաբերում է ներկրված դեպքին և փաստացի, անհնար է պարզել վարակման աղբյուրը:

Մանրամասների վերաբերյալ նախատեսված է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի Կախեթիի բաժնի ղեկավար Նելլի Խիզանիշվիլու մամլո ասուլիսը:

Աղբյուր՝ 1tv.ge

Թեմայի այլ նորություններ