Tesla-ն խոշոր ապահովագրական ընկերություն կհիմնի
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    61%
    18 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    75%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    69%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    60%
    13 կմ/ժ
  • Արցախ 14°C
    91%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Tesla-ն խոշոր ապահովագրական ընկերություն կհիմնի

Tesla-ն խոշոր ապահովագրական ընկերություն կհիմնի

Tesla-ն նախատեսում է գործարկել խոշոր ապահովագրական ընկերություն ձեռնարկության ավտոմեքենաների սեփականատերերի համար։

Rusbase պորտալի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը ընկերության ներդրողների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

Ընկերությունն ապահովագրական վճարների ամսական չափը կհաշվարկի, օգտագործելով վարորդի վարելու ձեւի մասին ավտոմեքենայի համակարգերի տվյալները, եւ դրա հիմա վրա կորոշի նրա ավտովթարի մեջ ընկնելու ռիսկը։ Որքան վտանգավոր է վարելու ձեւը, այնքան թանկ կարժենա ապահովագրությունը։

Tesla-ն իր սեփական ապահովագրությունը (Tesla Insurance) սկսել էր առաջարկել վարորդներին անցյալ տարվա օգոստոսի վերջից։ Մասնավորապես, Tesla-ն համապատասխան նախագիծ էր գործարկել Կալիֆոռնիայում եւ նախատեսում էր այն գործարկել նաեւ ԱՄՆ այլ նահանգներում։ Ընկերությունը վարորդներին խոստանում էր 20-30%-ի չափով զեղչ, սակայն որոշ հաճախորդներ նշում էին, որ Tesla-ի գները գերազանցում են այլ ապահովագրական ընկերությունների ապահովագրության համար վճարը։  

Business Insider-ը նշում է, որ ապահովագրության թանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Tesla-ի պահեստամասերը դժվար է գտնել, իսկ մասնագիտացված ավտոսպասարկման կետերի ընտրությունն այնքան էլ մեծ չէ։

Աղբյուր՝ banks.am

Թեմայի այլ նորություններ