Նախանձելի տրանսպորտային ցանց. Թբիլիսիի քաղաքապետարանի նոր ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    52%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    28 կմ/ժ
  • Լոռի 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    52%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    52%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    57%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Նախանձելի տրանսպորտային ցանց. Թբիլիսիի քաղաքապետարանի նոր ծրագիրը

Նախանձելի տրանսպորտային ցանց. Թբիլիսիի քաղաքապետարանի նոր ծրագիրը

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի խոսքով` առանց բարեփոխումների քաղաքի տրանսպորտային համակարգը չի դիմանա տարեցտարի ներմուծվող մեքենաների քանակին։ Ըստ քաղաքապետարանի` անվերջ խցանումների ու օդի աղտոտվածության խնդրի լուծումը հանրային տրանսպորտի զարգացման և անձնական մեքենաների օգտագործումը նվազագույնի հասցնելու մեջ է։ Քաղաքապետարանը նպատակ ունի ստեղծել տրանսպորտային այնպիսի ցանց, որ տրանսպորտից օգտվելն ավելի հաճելի ու հարմարավետ լինի, քան սեփական մեքենան։ Մի շարք երկրներում սա հաջողված փորձ է։

Ընդ որում՝ քաղաքային իշխանությունները նպատակ չունեն որևէ արգելքի դիմել։ Պարզապես պետք է կատարելագործել հանրային տրանսպորտը։ Ավելի վաղ քաղաքապետ Կախա Կալաձեն ասել էր, որ 2020-ի վերջին Թբիլիսիում կփոխարինվեն Բոգդան տիպի բոլոր դեղին ավտոբուսները։

Ներկայումս Թբիլիսիում 600-650 ավտոբուս է շահագործվում, 183-ը` նոր` MAN  տիպի։ Դրանք համարվում են էկոլոգիապես առավել մաքուր, հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Օրական ընդհանուր առմամբ 109,5 հազար կմ են անցնում, կանգ առնում ավելի քան 1,8 հազար կանգառում։

Աղբյուր՝ aliq.ge

Թեմայի այլ նորություններ