Հակոբ Արշակյանը քննարկումներ է ունեցել ՀՀ-ում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների զարգացման հեռանկարների շուրջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    11%
    9 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    52%
    41 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 26°C
    20%
    15 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    4 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    11%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    11%
    9 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    73%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Հակոբ Արշակյանը քննարկումներ է ունեցել ՀՀ-ում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների զարգացման հեռանկարների շուրջ

Հակոբ Արշակյանը քննարկումներ է ունեցել ՀՀ-ում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների զարգացման հեռանկարների շուրջ

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում ռազմավարական զարգացման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեության շուրջ: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Մասնավորապես, Հակոբ Արշակյանի և ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի աշխատանքային հանդիպման ընթացքում նախարարը հատկանշական է համարել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների՝ «ԵրՄՄԳՀԻ» (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ՓԲԸ և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեությունը, կարևորել է ազատ տնտեսական գոտու տարածքում գործող ինովացիոն ընկերությունների գործունեության ընդլայնումը, բարձր գնահատել  վերջիններիս զարգացման տեմպերը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը և ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը:

Հիմնվելով արդեն առկա փորձի վրա՝ Նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ծրագրեր իրականացնելու արդյունքում, հայկական գիտական և ինժեներական մտքի շնորհիվ,  հնարավոր կլինի ստեղծել ռազմական և ինժեներական արտադրանք՝ հետագայում երկու երկրների զարգացման նպատակով կիրառելու համար:

Դաշնային գործակալության ղեկավարը դրական է գնահատել առաջարկը և տեղեկացրել, որ համատեղ հետագա զարգացման ծրագրի առկայության դեպքում հնարավոր կլինի իրականացնել առարկայական քննարկումներ և աշխատել գործակցության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ