ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    16%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    49%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    58%
    13 կմ/ժ
  • Արարատ 29°C
    24%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    44%
    14 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    42%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    33%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    49%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը գոհունակությամբ նշել է, որ Իրանը Հայաստանի լավագույն բարեկամ երկրների թվում է, որի հետ հաստատվել են ամուր առևտրատնտեսական հարաբերություններ։ Միաժամանակ Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։

ԻԻՀ դեսպանը շնորհավորել է Վահան Քերոբյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ Հայաստանի ու Իրանի միջև առկա է առևտրատնտեսական համագործակցության մեծ ներուժ, որը դեռևս լիարժեքորեն չի իրացվում։ Նա հույս է հայտնել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններն առաջիկայում ավելի կակտիվանան և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, համատեղ նախագծերն ու նախաձեռնությունները կդրվեն գործնական հիմքերի վրա։ Այդ նպատակով դեսպանը հայկական կողմին առաջարկել է ուսումնասիրել յուրաքանչյուր ծրագրի համար ճանապարհային քարտեզ մշակելու և փուլային հստակ ժամանակացույց սահմանելու հնարավորությունը։  

 

Հայ-իրանական փոխգործակցության առավել իրատեսական ուղղությունների թվում Աբբաս Բադախշան Զոհուրին, մասնավորապես, մատնանշել է բուսաբուծության, անասնաբուծության և ձկնաբուծության ոլորտները:

Իր խոսքում ԻԻՀ դեսպանն ընդգծել է երկու երկրների տնտեսության ոլորտում գործարար կապերի ամրապնդման, ճանաչողական և փորձի փոխանակման նպատակով գործարար շրջանակների համար ցուցահանդեսների կազմակերպման, շահագրգիռ կողմերի միջև տեսակոնֆերանսների անցկացման անհրաժեշտությունը: Երկուստեք շեշտվել է Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև «Մեղրի» և իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարներին։

Նշելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի առջև լայն հնարավորություններ է բացում` ԻԻՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոչ միայն կնպաստի երկու երկրների տնտեսության զարգացմանը, այլև հնարավորություն կընձեռի ավելացնել արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ:

Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել և միջոցներ ձեռնարկել տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության շրջանակում առկա խնդիրների վերացման ուղղությամբ, ինչպես նաև հնարավորինս նպաստել երկկողմ ծրագրերի իրականացմանը։

Թեմայի այլ նորություններ