Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են. Արարատ Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    83%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են. Արարատ Միրզոյան

Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարները ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում ընդգծել է ՀՀ և ՉԺՀ միջպետական համագործակցության հարուստ պատմական հիմքը՝ նշելով, որ վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է՝ արձանագրելով բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ քաղաքական, անվտանգության, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։ Չինաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի փոխայցելությունները, լայն իրավապայմանագրային դաշտը, սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների կանոնավոր շփումներն ու համագործակցությունը, ինչպես նաև ամուր միջանձնային կապերը։

ՉԺՀ ԱԳ նախարար Վանգ Յին, շնորհավորանքներ հղելով Հայաստանի ԱԳ նախարարին, իր հերթին հավելել է, որ երկու երկրների միջև անդադար խորանում է քաղաքական փոխվստահությունը, վստահ առաջընթաց է արձանագրվում համագործակցության տարբեր ոլորտներում։ ՉԺՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև միմյանց առանցքային հետաքրքրություններին վերաբերող՝ ՀՀ և ՉԺՀ փոխադարձ աջակցության փաստը։

Կողմերը երկուստեք հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ միասնական ջանքեր գործադրելու հայ-չինական հարաբերություններում նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ