Սուրեն Պապիկյանը դիտարկել է Կենտրոնական հավաքակայանում զորակոչի անցկացման համար առկա պայմանները, զրուցել զինակոչիկների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Սուրեն Պապիկյանը դիտարկել է Կենտրոնական հավաքակայանում զորակոչի անցկացման համար առկա պայմանները, զրուցել զինակոչիկների հետ

Հունիսի 13-ին մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը:

Պարտադիր զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ տարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով երեկ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ:

Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման, ընդունման և բուժզննման կազմակերպման կարգը:

Սուրեն Պապիկյանը դիտարկել է հավաքակայանում զորակոչի անցկացման համար առկա պայմանները, շրջել զորակոչային բոլոր սրահներում, հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել զորակոչիկների առողջական խնդիրներին և ընդունել անհրաժեշտ որոշումներ՝ զորակոչի գործընթացի արդյունավետության բարձրացման, արդարության ու թափանցիկության ապահովման համար։

Պաշտպանության նախարարը հետևել է նաև ծառայության վայրի վիճակահանության ընթացքին, զրուցել զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, մաղթել անվտանգ ծառայություն:

Թեմայի այլ նորություններ