Սկսել ենք վարչապետի, Կառավարության որոշումների կատարման ընթացքն ամենօրյա մշտադիտարկման տակ պահել. ՊՎԾ ղեկավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Սկսել ենք վարչապետի, Կառավարության որոշումների կատարման ընթացքն ամենօրյա մշտադիտարկման տակ պահել. ՊՎԾ ղեկավար

Սկսել ենք վարչապետի, Կառավարության որոշումների կատարման ընթացքն ամենօրյա մշտադիտարկման տակ պահել. ՊՎԾ ղեկավար

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հաստատեց, որ ուսումնասիրություններ են արվում ՀՀ առողջապահության, պաշտպանության նախարարություններում, Երևանի քաղաքապետարանում և «Հայփոստ» ՓԲԸ-ում, սակայն մանրամասներ չհաղորդեց:

«Ուսումնասիրություններն ընթացքի մեջ են: Դեռ պետք է տեղեկանքներ կազմվեն, և վերջնական արդյունքներն ամփոփվեն: Դրանից հետո հավուր պատշաճի տեղեկություն կտրամադրվի»,- ասաց Պետրոսյանը:

Նա հայտնեց, որ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացնում մեկ տասնյակից ավելի պետական կառավարման մարմիններում:

«Սկսել ենք վարչապետի, Կառավարության որոշումների կատարման ընթացքը ամենօրյա մշտադիտարկման տակ պահել: Գերատեսչությունների ղեկավարներին պարբերաբար առաջարկներ ենք ներկայացնում մշտադիտարկման արդյունքների, հնարավոր թերացումների վերաբերյալ, որպեսզի շտկեն: Դրանով լուծում ենք պետական ինստիտուտների կայացման խնդիր»,- ասաց ՊՎԾ ղեկավարը: 

Թեմայի այլ նորություններ