ՇՄ փոխնախարարն այցելել է Ստեփանավանի դենդրոպարկ` քննարկելու և գույքագրելու առկա խնդիրները
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    30 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 14°C
    38%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    30 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

ՇՄ փոխնախարարն այցելել է Ստեփանավանի դենդրոպարկ` քննարկելու և գույքագրելու առկա խնդիրները

ՇՄ փոխնախարարն այցելել է Ստեփանավանի դենդրոպարկ` քննարկելու և գույքագրելու առկա խնդիրները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ապրիլի 4-ին աշխատանքային այցով «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում էր։

Նախարարի տեղակալն այցելել էր` ծանոթանալու և երկարամյա նվիրված ու արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչին, ինչպես նաև քննարկելու և գույքագրելու դենդրոպարկում առկա խնդիրները։

«Շնորհակալություն եմ հայտնում տարիների նվիրված, առանց նահանջելու և օրինակելի աշխատանքի համար։ Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, հաճախ աշխատելով սուղ ռեսուրսներով, Դուք երբևէ չեք նահանջել «բնապահպանի» Ձեր իրական կոչումից։

Հյուրընկալ տանտիրոջ նման դենդրոպարկում եք հյուրընկալել տարբեր սերունդների ներկայացուցիչ հազարավոր այցելուների, կիսվել եք նրանց հետ Ձեր գիտելիքներով, կրթել եք, Ձեր օրինակով ցույց եք տվել, թե ինչպես պետք է սիրել ու հոգ տանել բնության ամեն անկյունի մասին։

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և արժևորել Ձեր անցած ճանապարհն ու տարիների մասնագիտական փորձը»,- նշել է նախարարի տեղակալը, և խոստացել անել հնարավորը՝ աջակցելու պարոն Լեոնովիչին դենդրոպարկի խնամքն ու պահպանությունն իրականացնելու գործում։

Նախարարի տեղակալը շրջայց է կատարել դենդրոպարկի տարածքում, ծանոթացել այգու բացման նախապատրաստական աշխատանքներին։ Վերջին շրջանի առատ ձյան տեղումների արդյունքում փլուզվել է դենդրոպարկի տարածքում կառուցված ջերմոցը։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը տեղում ծանոթացել է խնդրին և խոստացել տարածքը բարեկարգելու և չվնասված տնկիներն այլ տարածք տեղափոխելու լուծումներ գտնել։

Թեմայի այլ նորություններ