Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից: Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը: Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի:
Երևանի մի շարք փողոցներ փակելու համար ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 189 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից: Ոստիկանությունից նշեցին, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար: