Հորդառատ անձրևի և ուժգին քամու ավերածությունների մասին Երևանի տարբեր շրջաններից 380 ահազանգ է եղել. ԱԻ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    19 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    96%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Հորդառատ անձրևի և ուժգին քամու ավերածությունների մասին Երևանի տարբեր շրջաններից 380 ահազանգ է եղել. ԱԻ նախարար

Հորդառատ անձրևի և ուժգին քամու ավերածությունների մասին Երևանի տարբեր շրջաններից 380 ահազանգ է եղել. ԱԻ նախարար

Հունիսի 23-ին՝ ժամը 19։40-ից մինչև 20։30-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում գրանցվել է քամու ուժգնացում (մինչև 17մ/վ արագությամբ, ուղղությունը՝ հյուսիս-արևմտյան) և հորդառատ անձրև։

ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային  կառավարման կենտրոնում ժամը 19։40-ից մինչև 22։00 ընկած ժամանակահատվածում ստացվել է 380 ահազանգ 57 դեպքի վերաբերյալ՝ Երևան քաղաքում շենք շինությունների վնասված տանիքների, պոկված կառուցատարերի, վնասված տրանսպորտային միջոցների, շրջված ու կոտրված ծառերի, պոկված էլ․լարերի, հոսանքաանջատումների վերաբերյալ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 22 դեպք պատահար, որից՝ 7 դեպք կոտրված/շրջված ծառերի (վնասվել է 4 տրանսպորտային միջոց և 1 էլեկտրական լար), 6 դեպք պոկված/կախված տանիքի (վնասվել է 3 տրանսպորտային միջոց, 1 էլեկտրական լար, 1 գազատար խողովակ, 1 տան տանիք և 1 տան պարիսպ), 2 դեպք պոկված թիթեղի, 1 դեպք կոտրված պատուհանի (վնասվել է 1 տրանսպորտային միջոց), 1 դեպք թեքված էլ․սյան, 1 դեպք պոկված լարերի (վնասվել է 1 տան տանիք) և 4 դեպք ջրի կուտակման։

Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։

Ուժեղ քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան։

Թեմայի այլ նորություններ