Դատախազությունն անդրադարձել է ԱԺԲ-ի կողմից Արցախի պետական դրոշը ներկելու տեսանյութին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 14°C
    38%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Դատախազությունն անդրադարձել է ԱԺԲ-ի կողմից Արցախի պետական դրոշը ներկելու տեսանյութին

Դատախազությունն անդրադարձել է ԱԺԲ-ի կողմից Արցախի պետական դրոշը ներկելու տեսանյութին

ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է ԱԺԲ-ի կողմից ՀՅԴ-ի՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրած Արցախի դրոշի վրայի սպիտակ գծերը ներկելուն և տեղեկացրել, որ համացանցում հայտնված տեսանյութն ուղարկվել է ոստիկանություն:

«Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ:

Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում, և ուսումնասիրվել է: Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի անդամները Ֆրանսիայի հրապարակում ՀՅԴ-ի տեղադրած Արցախի դրոշի սպիտակ գծերը այսօր առավոտյան ներկել էին՝ այդպիսով վերածելով ՀՀ դրոշի: Այնուհետև Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ազատության հրապարակում հերթապահող ԱԺ Բևեռի աջակիցներին են մոտեցել ՀՅԴ երկու անդամներ, որոնցից մեկը Իգոր Սարգսյան անուն-ազգանունով, և պահանջել վերականգնել Ֆրանսիայի հրապարակում իրենց տեղադրած Արցախի դրոշը: Հակառակ դեպքում կես ժամ հետո կվերադառնան և հաշվեհարդար կտեսնեն։ Ավելի ուշ ՀՅԴ երիտասարդները Ֆրանսիայի հրապարակում փոխել էին դրոշը և կրկին տեղադրել Արցախինը:

Թեմայի այլ նորություններ