Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է հայ գերիներին օգտագործել որպես քաղաքական պատանդ. ՀՀ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    30 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 14°C
    38%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    30 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է հայ գերիներին օգտագործել որպես քաղաքական պատանդ. ՀՀ ԱԳՆ

Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է հայ գերիներին օգտագործել որպես քաղաքական պատանդ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ: 

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Ժնևի կոնվենցիաների՝ վերջիններս համարվում են ռազմագերի, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է անմիջապես ազատ արձակվեն: Մինչդեռ, Ադրբեջանը նրանց դեմ հարուցել է շինծու քրեական գործեր՝ դրանով իսկ բացահայտորեն խախտելով թե´ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և թե´ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները: 

Չնայած միջազգային հանրության  բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդ և շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների և հոգեբանական ճնշման գործելակերպը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանն առ այսօր պատասխանատվության չի ենթարկել հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք ցուցաբերած, այդ թվում՝ սպանություններ իրականացրած անձանց՝ չնայած նման հանցանք գործած անձինք փաստագրել և հրապարակայնացրել են իրենց ոճրագործությունները ։

Պաշտոնական Բաքուն բացահայտորեն արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումներն Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Արդյունքում, 2021թ. մարտի 9-ին դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ծանուցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին իր կողմից Ադրբեջանի դեմ ձեռնարկված միջանկյալ միջոցների մասին:

Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկետներից և հանգամանքներից, պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի»,- ասված է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ