Ավարտվել է խոշոր չափերով շորթում և խարդախություն կատարելու գործի նախաքննությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Ավարտվել է խոշոր չափերով շորթում և խարդախություն կատարելու գործի նախաքննությունը

Ավարտվել է խոշոր չափերով շորթում և խարդախություն կատարելու գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա տղամարդու կողմից խոշոր չափերով շորթում և խարդախություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի 33-ամյա բնակիչը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, իր անձնական օգտագործման հեռախոսում ներբեռնված տարբեր հավելվածների կիրառմամբ, համացանցային տիրույթում կեղծ անվամբ ծանոթանալով ՌԴ-ում բնակվող հայազգի կնոջ հետ, նրա մոտ մեկնելու և ամուսնության նպատակով վերջինիս հանդիպելու պատրվակով, կնոջից մաս-մաս պահանջել և բանկային փոխանցումների միջոցով 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ստացել է ընդհանուր 314.000 ՌԴ ռուբլուն համարժեք 2.153.790 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին, 33-ամյա տղամարդը «WhatsApp» հավելվածի միջոցով հիշյալ կնոջից պահանջել է իրեն ուղարկել 350.000 ՌԴ ռուբլուն համարժեք 2.282.000 ՀՀ դրամ գումար՝ սպառնալով,  իր պահանջները չկատարելու դեպքում, հրապարակել  վերջինիս արատավորող տեղեկություններ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով և 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 3.1 կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Թեմայի այլ նորություններ